National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.04.2016
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 4-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պարոն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների հիշատակը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ պաշտպանական բանակի ստորաբաժանումները հաջողված մարտեր են իրականացրել առաջնագծի բոլոր ուղղություններով: Դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ պարոն Նահապետյանը նշել է, որ պետք է միասնականացնել ջանքերը, ռազմաքաղաքական, իրավական եւ դիվանագիտական անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը երաշխավորելու համար:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու մասին հարցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանն առաջարկել է օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո երկրորդ ընթերցմամբ ընդունումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ առաջարկվում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման իրավասությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող կառույցները կգործեն մեկ ընդհանուր օղակում: Այդ փոփոխությամբ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն կտրվի գործունեությունը կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում: Սահմանվում է, որ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ծառայողները կդառնան փրկարարական ծառայողներ. նրանք ներկայում զինծառայողներ են: Օրենքում ամրագրվում է տարածքային պաշտպանությանը մասնակցության խնդիրը:

Հարակից զեկույցում Կորյուն Նահապետյանը կարեւորել է կառավարության առաջարկի ընդունումը, ստեղծված իրավիճակում առավել արագ ու հասցեական գործընթացների կազմակերպումը:

Հանձնաժողովը կառավարության առաջարկին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստի երկրորդ մասն անցկացվել է դռնփակ ընթացակարգով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am